«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նորից հավաքվելու են

Նորից հավաքվելու են
21.10.2015 | 15:45

Նախորդ շաբաթ կառավարության նիստի օրը ցմահ դատապարտյալների հարազատները կառավարության շենքի դիմաց ցույց էին անում, սակայն որևէ պատասխան չստանալով, գնացին նախագահական` իրենց նամակը հանձնելու: Հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներն էլ դադարեցրին իրենց բողոքի այդ միջոցը` սպասելով նախագահի արձագանքին: Մեր տեղեկություններով, հարազատներին դեռևս ոչ մի պատասխան չեն ուղարկել: Վաղը` կառավարության նիստի ժամին, ցմահ դատապարտյալների հարազատները կրկին հավաքվելու են իրենց բողոքն արտահայտելու: Ավելի վաղ, նրանցից շատերը կառավարությանը «սպառնացել» էին հավաքվել կառավարության շենքի դիմաց այնքան ժամանակ, մինչև որևէ պատասխան ստանան:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ